Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ-չինական կրթական համագործակցության զարգացման ակնկալիքով

Հայ-չինական կրթական համագործակցության զարգացման ակնկալիքով
09.12.2014 | 20:49

ՀՀ կրթության և գիտությոն նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Նախարարը շնորհավորել է Թիան Էրլունին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի գործունեությունը նպաստավոր կլինի կրթության ոլորտում հայ-չինական ավանդական համագործակցության խորացման և զարգացման համար:

Ներկայացնելով հայ-չինական կրթական համագործակցությունը՝ նախարարը շեշտել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմադրման նախագիծը և գոհունակություն արտահայտել ծրագիրի արդյունավետ իրագործման առնչությամբ: Օգտագործելով առիթը՝ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ չինարենի ուսուցմամբ հայկական դպրոցի հիմնադրմանն աջակցելու համար: Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի երկկողմ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է հայ երիտասարդների հետաքրքրությունը Չինաստանի բարձրագույն կրթության նկատմամբ: «Հայ-չինական միջպետական և միջբուհական ծրագրերով չինական բուհերում սովորող հայ ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտի չինարենի լեզվի ուսուցման կենտրոնը, որի նպատակը չինարենի դասավանդման մասնագետների պատրաստմանն աջակցելն է:
Դեսպան Թիան Էրլուն շեշտելով, որ տպավորված է հայ-չինական կրթական համագործակցության արդյունավետությամբ, պատրաստակամություն է հայտնել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ առկա ծրագրերը իրագործելու և փոխադարձ համագործակցության նոր մակարդակ ապահովելու համար: Դեսպանն իր խոսքում նաև ընդգծել է Հայաստանի արձանագրած հաջողությունները Բոլոնիայի գործըթնացի շրջանակում, մասնավորապես, առանձնացնելով Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը: Նախարար Ա. Աշոտյանը դեսպանի միջոցով Չինաստանի իր պաշտոնակցին հրավեր է փոխանցել` մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև որակավորումների փոխճանաչմանը վերաբերող գործընթացին, ինչպես նաև ընթացիկ մի շարք այլ հարցերի:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ